16:33 | 08.05.09 | Նորություններ | 3331

“ԱրմենՏելը”-ը նվերներ է հանձնել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր Հաղթանակի օրվան նվիրված ընդունելություն էր կազմակերպել Մեծ Հայրենական պատերազմի վետերանների համար:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն շնորհավորել է վետերաններին Մեծ հաղթանակի 64-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նրանց հանձնել է նվերներ եւ ծաղկեփնջեր:

“Ես գիտեմ, որ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին փոքր Հայաստանը տվել է 6 հայկական դիվիզիա, ավելի քան հարյուր հայ արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման: Ի դեմս ձեզ ես կցանականայի գլուխս խոնարհել ողջ հայ ժողովրդի եւ ԽՍՀՄ բոլոր ժողովրդների առջեւ”, - հայտարարել է Իգոր Կլիմկոն` դիմելով վետերաններին:

“ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ վետերանական կազմակերպություններին օգնելը բարի ավանդույթ է դարձել: “Այսպիսի օրերին ցանկանում ես առանց ավելորդ խոսքի խոնարհվել նրանց առջեւ, ովքեր չեն ափսոսացել իրենց հանուն խաղաղության թե Մեծ Հայրենական, թե Արցախյան պատերազմի տարիներին”,- ասել է նա: