17:45 | 07.05.09 | Նորություններ | 3204

«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումը տեղի կունենա Աղվերանում մայիսի 8-10-ը

Երևան /Մեդիամաքս/. Մայիսի 8-10-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունում, ֆորումի շրջանակներում նախատեսվում է քննարկել տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի արդիական եւ առանցքային հարցերը, մասնավորապես, IT ընկերությունների բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) հնարավորությունները, ՓՄՁ-ներին օժանդակող ֆինանսական միջոցների ներգրավման պետական երաշխիքների տրամադրումը, հեռահաղորդակցության ոլորտի հիմնախնդիրների վերլուծությունը եւ այլն:

Ֆորումին մասնակցելու են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի, ՏՀՏ ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ: