12:28 | 06.05.09 | Նորություններ | 3752

    “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ներդրել է “Բիզնես Պրեստիժ” նոր կորպորատիվ փաթեթը

    Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը ներդրել է “Բիզնես Պրեստիժ” նոր կորպորատիվ փաթեթը:

    Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “Բիզնես Պրեստիժ” փաթեթն առաջարկում է 5 սակագնային պլաններ, որոնք հատուկ նախատեսված են ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բաժանորդների համար:

    “Բիզնես Պրեստիժ” փաթեթը հնարավորություն է ընձեռում.

    - ընտրել 5 սակագնային պլաններից ամենահարմարը,
    - շփվել առանց ամսական վճարի,
    - “ՎիվաՍել-ՄՏՍ” ցանցի ներսում խոսել 1 րոպեի դիմաց մինչեւ 15 դրամ սակագնով,
    - ստանալ ցանցի ներսում անվճար խոսելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

    “Բիզնես Պրեստիժ” կորպորատիվ փաթեթի մանրամասները հասանելի են այստեղ: