15:34 | 05.05.09 | Նորություններ | 2709

France Telecom-ը կսկսի կապի ծառայություններ մատուցել Հայաստանում 2009թ. հոկտեմբեր-նոյեմբերին

Երեւան /Մեդիամաքս/. France Telecom (Orange ապրանքանիշ) ընկերությունը Հայաստանում կսկսի կապի ծառայություններ մատուցել 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նրա խոսքերով, նախարարությունը հետեւում է ընկերության աշխատանքի ընթացքին, այս պահին նախագծվում եւ նախապատրաստվում է գործունեության մեկնարկը: Նախարարը հիշեցրել է, որ ընկերության 2009թ. ծրագրի համաձայն France Telecom-ի ներդրումների ծավալը կազմելու է $75 մլն` անկախ ճգնաժամի հետեւանքներից: