15:33 | 17.04.09 | Նորություններ | 3511

ՄՏՍ-ը մտադիր չէ կրճատել ներդրումները

Երեւան /Մեդիամաքս/. ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովն այսօր հայտարարել է, որ ընկերությունը չի կրճատելու Հայաստանում կատարվող ներդրումները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այսօր Գյումրիում հանդես գալով Vivacell-MTS-ի 3G ցանցի շնորհանդեսին` Օլեգ Ռասպոպովն ասել է, որ ճգնաժամի պայմաններում ՄՏՍ-ը չի օպտիմալացնելու բիզնես գործընթացները եւ ներքին ծախսերը:

Նա բարձր է գնահատել ՀՀ-ում 3G ցանց ստեղծելու` Vivacell-MTS-ի ղեկավարության ջանքերը: ՄՏՍ-ի փոխնախագահի խոսքերով, ցանցի շինարարությունն ավարտվել է դեռեւս 2008թ. դեկտեմբերին, եւ վերջին ամիսների ընթացքում ընկերության մասնագետները թեստավորում են անցկացրել լավագույն որակ ապահովելու նպատակով:

ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության գծով փոխնախագահ Անդրեյ Տերեբենինը նկատել է, որ ՄՏՍ-ը 3G ցանց է գործարկել Ռուսաստանի 20 քաղաքներում, սակայն Հայաստանում ձեռք է բերվել “բազմաշերտ բջջային ինտերնետի ամենաբարձր որակն ու արագությունը”: