12:40 | 17.04.09 | Նորություններ | 3457

Սահմանվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ` $ 500 հազար

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, մրցանակը հանձնվելու է տարին երկու անգամ` աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում ակնառու աշխատանքի համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիները:

Առաջին անգամ մրցանակը հանձնվելու է 2010 թվականին:

Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է $ 500 հազարին համարժեք դրամ: