16:56 | 09.04.09 | Նորություններ | 3467
Երեւան /Մեդիամաքս/. “Սինոփսիս Արմենիա” ընկերությունը մշակել է միկրոէլեկտրոնային արտադրանքի թեստավորման ռազմավարական Yield Explorer ապրանքատեսակը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն այսօր ասել է, որ Yield Explorer-ը գերժամանակակից ինտեգրալային միկրոսխեմաների թողարկման կառավարման ծրագրային միջոց է:
“Ավանդական միջոցների համեմատ Yield Explorer-ը մի քանի անգամ արագացնում է նոր արտադրանքի թերությունների շտկման ժամանակը` կապ հաստատելով նախագծման, արտադրության եւ թեստավորման միջեւ”,- ասել է Ռիչ Գոլդմանը: