16:09 | 27.03.25 | Նորություններ | 819
Future Economy Summit-ի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին, ներկայացրել Web3 ոլորտը, անդրադարձել բլոկչեյն տեխնոլոգիաներին, Ֆասթեքսի պրոդուկտներին եւ AKNEYE բրենդին:
Մշակույթն ու տեխնոլոգիան միավորող AKNEYE-ը համաշխարհային հարթակ է արվեստագետների համար։ Աչքանման քանդակներից մինչեւ NFT-ներ. յուրաքանչյուր ստեղծագործություն ունի խոր սիմվոլիզմ, որում արտահայտվում է արվեստի անցյալը, ներկան եւ ապագան։
AKNEYE-ի արվեստի համադրող Արմինե Հարությունյանն ընդգծել է նմանատիպ տեղեկատվական հանդիպումների կարեւորությունը հայաստանյան բուհերում․
«AKNEYE-ը շատ յուրահատուկ եւ բացառիկ պրոյեկտ է, որը միավորում է արվեստը, դիջիթալը եւ կոնյակագործությունը: Մի կոնցեպտ է, որն աշխարհում չի եղել, եւ ես շատ հպարտ եմ, որ Հայաստանում է դա առաջին անգամ եղել եւ աշխարհով մեկ հայտնի է դառնում: Ամեն մի ԱԿՆ արվեստ է, ու հենց այս բուհում ելույթ ունենալը շատ կարեւոր է, որովհետեւ հենց արվեստագետների հետ գործ ունենք: Հուսամ՝ կոգեւորենք նրանց ու կկապենք դիջիթալ արվեստի հետ»:
Fastex Exchange-ի P2P Գործառնական ղեկավար Տարոն Պողոսյանը պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս բլոկչեյն տեխնոլոգիան, կրիպտոարժույթը, Web3 ոլորտը․
«Տեխնոլոգիան ու ապագան, նաեւ ֆինանսները, շատ արագ են փոխվում: Կարծում եմ՝ որպես ապագայի սերունդ, որը կառավարելու է իր ֆինանսները եւ երկրում ինչ-որ փոփոխություն է բերելու, բավականին մեծ կարեւորություն ունի նմանատիպ փոփոխությունների մասին իրազեկելը, մարդկանց տեղեկացնելը, լսարանը մեծացնելը»:
Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները բացահայտել են Web3 աշխարհն ու NFT-ները՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: