12:39 | 27.03.25 | Նորություններ | 786
Apple TV+ ալիքով հեռարձակվող «Severance» սերիալից հայտնի համակարգչի՝ Lumon Terminal Pro-ի էջը ավելացվել է Apple-ի Mac համակարգիչների բաժնում՝ «Նորույթ» նշումով։
Նմանատիպ սարքեր էին օգտագործում «Severance»-ի գլխավոր հերոսները՝ մակրոտվյալների մշակման բաժնի աշխատակիցները։
«Մարդիկ խելահեղ գումարներ կտային նման համակարգչի համար... Ես էլ բացառություն չեմ», — գրել է Reddit-ի օգտատերերից մեկը։ Շատերը համաձայն են՝ խոստովանում են, որ մեծ հաճույքով կօգտագործեին այդ համակարգիչը կամ գոնե նրա ստեղնաշարն ու թրեքբոլը։
«Severance»-ը Apple TV+-ի օրիգինալ նախագիծն է։ Երկրորդ սեզոնը ավարտվեց մարտի 21-ին։ Նույն օրը սերիալը երկարաձգվեց երրորդ սեզոնի համար։
Սերիալի գործողությունները տեղի են ունենում Lumon Industries կորպորացիայում, որը ստեղծել է «բաժանման» ծրագիրը․ վիրաբուժական միջամտության միջոցով այն մասնակիցների հիշողությունները բաժանում է անձնականի եւ աշխատանքայինի։