17:40 | 26.03.25 | Նորություններ | 767
Մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoPhone-ի եւ Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:
Նախաձեռնության շրջանակում YoPhone-ը հայտարարել է նոր մրցույթ, որին կարող են միանալ ծրագրավորողներ եւ ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները կարող են ստեղծել իրենց բոտը կամ մինի հավելվածը YoPhone հավելվածի վրա եւ ստանալ 20 000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդից իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշվեն՝ հաշվի առնելով հարթակի հարմարավետությունը, UX դիզայնը եւ օգտատերերի ներգրավվածությունը։
Մրցանակային 1-ին տեղի համար նախատեսված է 10 000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ-ի համար՝ 5,000, իսկ 3-րդ տեղի համար՝ 2,500 FTN-ին համարժեք ՀՀ դրամ։ 4-10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգեւներ։
«Այս նախաձեռնությամբ մենք աջակցում ենք հայ ծրագրավորողներին եւ ծանոթացնում YoPhone հավելվածի հնարավորություններին»,- ասել է Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը:
Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ հետեւելով YoPhone-ի պաշտոնական կայքին եւ սոցիալական հարթակների էջերին։