10:44 | 24.03.25 | Նորություններ | 544

    Հայտնի են Sevan Startup Summit-ի անցկացման օրերը

    Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն իրադարձություններից մեկը՝ Sevan Startup Summit-ն, այս տարի կանցկացվի հուլիսի 20-ից 26-ը։

    Sevan Startup Summit-ը բացօթյա ճամբարի վրա հիմնված առաջին ոչ պաշտոնական բիզնես միջոցառումն է, որը խթանում է նորարար գաղափարները եւ համախմբում ձեռնարկատերերին, հրեշտակ ներդրողներին, վենչուրային ներդրողներին մտերիմ միջավայրում քննարկումների համար։