22:58 | 21.03.25 | Նորություններ | 843

    Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարը Տաքսիստի միջազգային օրվա առթիվ

    Մարտի 22-ին Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ Yandex Go-ն կկրկնապատկի այն թեյավճարները, որոնք ուղևորները կթողնեն ծառայության հետ համագործակցող վարորդներին։

    Ուղևորների համար ոչինչ չի փոխվի՝ թեյավճարների կրկնապատկումը տեղի կունենա ծառայության հաշվին։ Ակցիան կտարածվի բոլոր անկանխիկ թեյավճարների վրա, որոնք կթողնվեն մարտի 22-ին։

    Տաքսիստի միջազգային օրը Yandex Go-ի օգտատերերն ըստ ավանդույթի թողնում են ավելի շատ թեյավճար: Անցած տարի՝ մարտի 22-ին, որն ուրբաթ օր էր, վարորդները ստացել են 2.5 անգամ ավելի շատ թեյավճար, քան ամսվա մյուս ուրբաթ օրերին։ Իսկ Yandex Go-ի կողմից կրկնապատկելուց հետո ընդհանուր թեյավճարների գումարը եղել է 5 անգամ ավելի մեծ։