16:12 | 21.03.25 | Նորություններ | 407

    Silicon Mountains ֆորումը կանցկացվի Լոռու մարզում

    Մայիսի 15-ին Լոռու մարզի ՔՈԱՖ կենտրոնում Silicon Mountains ֆորումը մեկ հարթակում կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին եւ լավագույն փորձագետներին:

    Քննարկումներ կանցկացվեն «ԱԲ եւ ավտոմատացում», «Խելացի թվային ենթակառուցվածքներ», «Կիբեռանվտանգություն եւ տվյալների պաշտպանություն» թեմաներով։

    Ֆորումի ընթացքում կկազմակերպվի նաեւ էքսպո, որին կարող են մասնակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունները։

    Նախագրանցվել հնարավոր է այստեղ։