Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի մասին: Կարող են մասնակցել ծրագրավորողներ եւ ոլորտով հետաքրքրվողներ՝ YoPhone-ում ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է «Բահամուտ» հիմնադրամը:
Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երեւանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների եւ այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։
Համաժողովի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում։ Հաջորդ կանգառները եղել են Շիրակի պետական համալսարանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը։ Ուսանողները մասնակցել են քննարկումների, հղել իրենց հուզող հարցերը։ Մարտի 20-ին կայացել է հանդիպում Կառավարման պետական ակադեմիայի ուսանողների, իսկ մարտի 21-ին՝ Վանաձորի պետական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի երիտասարդների հետ: Ամփոփիչ հանդիպումներ տեղի կունենան նաեւ մարտի 28-29-ին Ծաղկաձորում։
Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը,Դիանա Պարտիզպանյանը եւ Արմեն Բաղդասարյանը հանդես են եկել դասախոսություններով։ Մասնագետները պատմել են Web3 եւ բլոկչեյն տեխնոլոգիաների, DeFi (ապակենտրոնացված ֆինանսներ), վերջին միտումներից, խոսել ոլորտային կարեւոր թեմաներից եւ կիսվել իրենց փորձով: Ներկայացվել են նաեւ YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoPhone մեսենջերը եւ YoCerebrum մետավերս տիրույթը։
Ոլորտով հետաքրքրվողների եւ ուսանողների համար մուտքն ազատ է:
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաեւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։