11:11 | 06.03.25 | Նորություններ | 889

SuperAnnotate-ը՝ G2-ի 50 լավագույն AI պրոդուկտների վարկանիշում

Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate-ը ընդգրկվել է G2-ի 50 լավագույն AI պրոդուկտների վարկանիշում եւ զբաղեցրել առաջինը հորիզոնականը տվյալների պիտակավորման (data labeling) անվանակարգում։

SuperAnnotate-ը միավորում է AI մոդելների ստեղծման ու կառավարման փուլերը՝  պարզեցնելով տվյալների բազայի ստեղծումը, մշակումը եւ գնահատումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ մշակել, կարգավորել եւ կիրառել բարելավված մոդելներ:


G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ, ներառյալ Fortune 500 ընկերությունների աշխատակիցները, օգտագործում են G2-ը՝ ծրագրային ապահովման ավելի խելացի որոշումներ կայացնելու համար՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։