16:34 | 05.03.25 | Նորություններ | 3790
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հայ Գործարար 2025» միջոցառմանը։ «Հայ գործարար 2025» միջոցառումը կազմակերպել է Առաջին Բիզնես Դպրոցը՝ Գործարարի օրվա կապակցությամբ:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է անձնային աճի, զարգացման, փոփոխությունների կարեւորության մասին եւ անդրադարձել հաջողության հասնելու սկզբունքներին՝ հիմնվելով իր անձնական փորձի եւ անցած ճանապարհի վրա։
«Մեծ պատիվ է լինել այս միջոցառման խոսնակներից մեկը եւ կիսվել իմ փորձով։ Գործարար լինելը չի նշանակում միայն հաջողակ բիզնես վարել. լավ գործարարը նաեւ արժեք է ստեղծում, ոգեշնչում է եւ սեփական օրինակով առաջնորդում է իր շրջապատին։ Այսօր մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ոչ միայն զարգացնում են իրենց գործունեության ոլորտը, այլեւ նպաստում են հասարակության ընդհանուր բարեկեցությանը։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, եւ որպես պատասխանատու ընկերություն ոչ միայն մշտապես զարգացնում ենք մեր ծառայությունները, այլեւ ներդրում ենք կատարում տեխնոլոգիական կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության մեջ» – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը, որը խոսել է իր անցած ճանապարհի, չհանձնվելու եւ միշտ առաջ շարժվելու մասին, եւ գործարար Բակուր Մելքոնյանը, որը պատմել է միջազգային շուկայում հայ գործարարների հաջողությունների մասին։
«Karapp» եւ «Corporate Library» պրեմիում հրատարակչության հետ համագործակցությամբ տեղի է ունեցել նաեւ Ռոբ Ֆիցպատրիկի «Մամ թեստը» գրքի շնորհանդեսը։
Գիրքը բացահայտում է հաճախորդների հետ անարդյունավետ հաղորդակցման պատճառներն ու առաջարկում դրանց հաղթահարման գործուն մեթոդներ։