13:04 | 17.02.25 | Նորություններ | 727

    Մարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը

    Մարտի 3-ը Հայաստանում նշվում է Հայ Գործարարի օրը, ինչի առիթով էլ կկայանա Հայ Գործարար 2025 համաժողովը։

    Միջոցառման ընթացքում կարող եք ձեռք բերել նոր գիտելիքներ, կիսվել փորձով, ծանոթանալ նոր հնարավորությունների եւ ձեւավորել արժեքավոր գործարար կապեր, որոնք հիմք կհանդիսանան նոր համագործակցությունների եւ փոխօգնության համար։

    Սպասվում են գործարար ելույթներ, որի ժամանակ հանդես կգան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը, գործարար եւ բազմաթիվ նախագծերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը։

    Ներկաները կկարողանան նաեւ ծանոթանալ գործարար ոլորտի բիզնես գրքերին, որոնք հասանելի են հայերեն։ Կլինի նաեւ գործարար նեթվորքինգ, որը հնարավորություն կստեղծի ձեւավորել նոր գործարար համագործակցություններ։

    Հայ գործարար 2025 գործարար-հանդիպումը կանցկացվի Առաջին Բիզնես Դպրոցի նախաձեռնությամբ՝ Karapp եւ Corporate Library հրատարակչության հետ համատեղ։

    Մուտքն ազատ է, գրանցվել կարող եք այստեղ։