14:36 | 14.02.25 | Նորություններ | 1405

Հայաստանը 80-րդն է շարժական ինտերնետի արագության գլոբալ ինդեքսում

Հայաստանը շարժական եւ ֆիքսված կապի արագության Speedtest-ի գլոբալ ինդեքսում զբաղեցնում է,  համապատասխանաբար, 80-րդ եւ 95-րդ տեղերը։  

Հայաստանում շարժական ինտերնետի մուտքային միջին արագությունը (download) կազմում է 34.28 Մբթ/վրկ, իսկ ելքային միջին արագությունը (upload)՝ 13.45 Մբթ/վրկ:


Ֆիքսված կապի մուտքային միջին արագությունը 58.58 Մբթ/վրկ է, իսկ ելքայինը՝ 58.72 Մբթ/վրկ:

Վրաստանը շարժական կապի արագությամբ 10-րդ տեղում է (140.76 Մբթ/վրկ), իսկ ֆիքսված կապի ինդեքսում՝ 111-րդը (42.07 Մբթ/վրկ)։

Ադրբեջանը զբաղեցնում է 55-րդ եւ 91-րդ տեղերը (56.78  և 65.59 Մբթ/վրկ)։

Շարժական կապի արագության վարկանիշը գլխավորում են Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) (453.87 Մբթ/վրկ), Քաթարը (383.50 Մբթ/վրկ) եւ Քուվեյթը (257.30 Մբթ/վրկ)։

Ֆիքսված կապի ինդեքսում առաջինը Սինգապուրն է (330.98 Մբթ/վրկ), երկրորդ տեղում՝ Հոնկոնգը (306.58 Մբթ/վրկ), իսկ ԱՄԷ-ն եզրափակում է եռյակը ( 304.24 Մբթ/վրկ)։

Speedtest-ի գլոբալ ինդեքսին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։