11:30 | 14.02.25 | Նորություններ | 1146

    TikTok հավելվածը վերադարձել է ԱՄՆ-ի Google Play եւ App Store

    TikTok հավելվածը ԱՄՆ-ում կրկին հասանելի է դարձել ներբեռնման համար Դոնալդ Թրամփի՝ «արգելքի» հետաձգման մասին հայտարարությունից հետո։

    ԱՄՆ նախագահը նաեւ վստահեցրել է տեխնոլոգիական հսկաներին, որ նրանց տուգանքներ չեն սպառնում, գրում է Reuters-ը։

    2024 թվականին` Ջո Բայդենի վարչակազմի օրոք, Կոնգրեսը օրենք էր ընդունել, որի համաձայն՝ ծառայության չինական սեփականատեր ByteDance-ը պետք է «ոչ չինացի» գնորդ գտներ ակտիվի համար։ Ընկերությունը հրաժարվել էր դա անել, ինչի պատճառով 2025 թվականի հունվարի 19-ին TikTok-ը հեռացվեց ամերիկյան հավելվածների խանութներից՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ։

    Հունվարի 21-ին Թրամփը ստորագրեց հրաման, որով TikTok-ի «արգելքը» հետաձգվեց 75 օրով։