11:31 | 13.02.25 | Նորություններ | 1063
Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր` ուղղված GreenTech նախագծերի իրականացմանը։
Ծրագրի նպատակն է հզորացնել նորարարների հաջորդ սերնդին՝ հաղթահարելու կայունության մարտահրավերները։ Ինկուբացիոն ծրագիրն անհրաժեշտ գործիքների եւ հմտությունների միջոցով կօգնի մասնակիցների իրենց գաղափարները դարձնել իրականություն։
Մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում ձեռք կբերեն GreenTech ոլորտի ստարտափ հիմնելու համար անհրաժեշտ հմտություններ, մենտորություն եւ ռեսուրսներ՝ գաղափարի մշակումից ու վավերացումից մինչեւ փիչինգ ու ֆինանսավորում։
Եթե հետաքրքրված եք կանաչ տեխնոլոգիաներով, կայուն նորաձեւությամբ ու զբոսաշրջությամբ, շրջանաձեւ տնտեսությամբ, ռեսուրսների արդյունավետությամբ կամ մաքուր էներգիայով, ապա մինչեւ մարտի 3-ը կարող եք դիմել այստեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսված է մարտի 31-ից հունիսի 20-ը։
Ծրագիրը ֆինանսավորվել է «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում» նախագծի շրջանակում, պատվիրակվել է Գերմանիայի կառավարության եւ իրագործվել GIZ-ի կողմից։