14:00 | 12.02.25 | Նորություններ | 1177

Հայտնի են Google-ի I/O համաժողովի անցկացման օրերը

Google-ը հայտնել է իր ամենամյա I/O մշակողների համաժողովի ամսաթվերը։ Այն կանցկացվի մայիսի 20-21-ին։

Երկու օր տեւող միջոցառումը ներառում է ինչպես հանրային, այնպես էլ մշակողներին ուղղված բովանդակություն։ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը կբացի համաժողովը գլխավոր ելույթով, որից հետո կմեկնարկեն ավելի փոքր քննարկումները մշակողների համար։

Անցյալ տարվա միջոցառումն առանձնանում էր Gemini-ի՝ Google-ի գեներատիվ AI հարթակի մասին բազմաթիվ նորություններով։ Այս տարի եւս ակնկալվում է այդ միտումը։ Վերջին տարիներին I/O-ն կենտրոնացած է եղել AI-ի շուրջ, եւ այս ոլորտը շարունակում է զարգանալ՝ շնորհիվ այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են OpenAI-ն ու DeepSeek-ը։

Տարվա համաժողովների շրջանը մեկնարկում է ամբողջ թափով՝ սկսած Nvidia-ի GTC-ից, որը կանցկացվի մարտի 17-21-ը, իսկ հունիսին տեղի կունենա Apple-ի WWDC-ն։ Այս տարի Google-ը նաեւ բախվում է լուրջ մրցակցության Microsoft Build-ի կողմից, որը նախատեսված է մայիսի 19-22-ը՝ Սիեթլում: