12:00 | 12.02.25 | Նորություններ | 1110
Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան Brand Finance-ի կողմից զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի 100 գլխավոր գործադիր տնօրենների վարկանիշում:
Երկրորդ տեղում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը՝ 574,5 մլրդ դոլար գնահատականով, երկրորդ տեղում է Microsoft-ը՝ 461,1 մլրդ դոլար ցուցանիշով։
Գլխավոր գործադիր տնօրենների հնգյակում են նաեւ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը եւ Սունդար Պիչայը՝ Google-ից։
Իլոն Մասկը զբաղեցրել է վեցերորդ տեղը, երբ նրա Tesla ընկերության ապրանքանիշի արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 15%-ով: Միայն յոթ կին է հայտնվել լավագույն 100 գործադիր տնօրենների ցանկում: Ամենաբարձր տեղը՝ 19-րդը, զբաղեցրել է Chanel-ի ղեկավար Լինա Նաիրը։