16:33 | 11.02.25 | Նորություններ | 700
Փետրվարի 12-ին տեղի կունենա Startup Grind Yerevan x GITEX-ի «Հայաստանից դեպի աշխարհ» տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան համաշխարհային շուկա դուրս գալու առանձնահատկություններին։
Միջոցառման մասնակիցները կարող են հանդիպել Դուբայի Առեւտրի Համաշխարհային Կենտրոնի թիմին եւ անմիջականորեն տեղեկանալ GITEX-ի մասին, որը գլոբալ տեխնոլոգիական հարթակ է Դուբայում, Սինգապուրում, Նիգերիայում, Մարոկկոյում եւ շուտով նաեւ Բեռլինում:
Ինչպես նաեւ ստանալ պատկերացումներ առաջիկա GITEX Europe 2025-ի անցկացման մասին եւ ծանոթանալ Բեռլինում հայկական պատվիրակությանը միանալու հնարավորությանը:
Բացի այդ, կներկայացվի Supernova Pitch մրցույթը՝ 100 հազար եվրո առանց դրամական մրցանակով:
Մասնակցությունը նախապես գրանցումով է, տեղն ամրագրել հնարավոր է այստեղ։