Viva-ն ներկայացրել է տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) եւ 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ինչպես նաեւ՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները:
Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, եւ այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ Viva-ի շատ բաժանորդներ դեռեւս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի եւս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:
Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառման տարվա
Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%:
Ստորեւ ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.
1. WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով;
2. Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը;
3. Facebook Messenger-ը շարունակում է պահպանել երրորդ տեղը;
4. Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ;
5. Telegram - օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով։
Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռեւս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի եւ թրաֆիկի աճի բարձր տեմպեր:
Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակԱմանորի տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով եւ վառ հիշողություններով։ Առաջատարներն են.
1. Instagram․ ընտանեկան ընթրիքների եւ ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:
2. TikTok․ մարտահրավերները, պարերը եւ զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մաս:
3. Facebook․ ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց եւ ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։
Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարեւոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդներին անկախ հեռավորությունից:
Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերինԱմանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր եւ սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես բաժանորդների նախընտրությունների փոփոխություն կա.
1. Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:
2. Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ եւ սեփական արտադրության բովանդակություն:
Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաեւ Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։
Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․8 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն: Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է: