Meta-ն կրճատում է իր աշխատակազմը մոտ 5%-ով՝ հիմնվելով կատարողականության վրա։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունը ծրագրում է նոր աշխատակիցներ ընդունել ազատված դերերը լրացնելու համար, այս մասին նշել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներքին գրությունում։
«Ես որոշել եմ բարձրացնել կատարողականության կառավարման չափանիշները եւ ավելի արագ ազատել ցածր կատարողականություն ունեցողներին։ Սովորաբար մենք ժամանակ ենք հատկացնում, որպեսզի աշխատանքային ակնկալիքները չբավարարող աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում ուղղորդենք, սակայն այժմ այս ցիկլի ընթացքում կիրականացնենք ավելի ծավալուն կատարողականության վրա հիմնված կրճատումներ»,- նշել է Ցուկերբերգը գրությունում։
Meta-ն 2023 թվականի սեպտեմբերի տվյալներով ուներ մոտ 72 հազար աշխատակից, ուստի 5%-ով կրճատումը կազդի ուրջ 3 600 մարդու վրա։ Ընկերությունը վերջերս՝ 2024թ․ հոկտեմբերին, կրկին կրճատումներ է իրականացրել, իսկ 2023-ին ազատել է 10 հազար աշխատակցի, իսկ 2022-ին՝ 11 հազար։