10:47 | 15.01.25 | Նորություններ | 1191

    BANA Angels-ն ընդունում է փիչինգ սեսիայի հայտեր

    Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է 2025 թվականի առաջին փիչինգ սեսիայի հայտադիմումները։

    Փիչինգ միջոցառման ընթացքում ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նորարարական նախագծերը BANA Angels-ի հրեշտակ ներդրողներին։

    Փիչինգ միջոցառմանը կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք ունեն MVP (minimum viable product) եւ նախնական չափելի արդյունք (initial traction)։

    Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 3-ն է։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։