14:04 | 15.01.25 | Նորություններ | 226

ChatGPT-ն այժմ կարող է ստեղծել հիշեցումներ եւ առաջադրանքներ

OpenAI-ը գործարկել է Tasks-ի բետա տարբերակը, որը հնարավորություն կտա օգտատերերին պլանավորել հիշեցումներ կամ կրկնվող հարցումներ:

Օգտատերը կարող է ChatGPT-ին խնդրել վեց ամսից հիշեցնել ժամկետանց անձնագրի մասին կամ ամեն ուրբաթ կազմել հանգստյան օրերի պլան՝ հիմնվելով իրենց գտնվելու վայրի եւ եղանակի կանխատեսման վրա, գրում է TechCrunch-ը։

Փորձելու համար պետք է ընտրել 4o մոդելը եւ մուտքագրել հարցում: Ընկերությունն ասում է, որ երբեմն օգնականն ինքը կարող է առաջարկել զրույցի հիման վրա առաջադրանք ստեղծել։

Օգտատերերը կարող են կառավարել առաջադրանքները չաթերում կամ վեբ տարբերակի Առաջադրանքներ բաժնի միջոցով: Ավարտելուց հետո չաթբոտը ծանուցում կուղարկի: Սահմանաչափը 10 առաջադրանք է, որոնք օգնականը կարող է միաժամանակ կատարել։

Գործառույթը հասանելի է Plus, Team եւ Pro բաժանորդներին: Դեռեւս հայտնի չէ, թե մյուս օգտատերերը երբ հասանելիություն կստանան։