16:55 | 27.12.24 | Նորություններ | 268
Կառավարությունը հավանություն է տվել «Արհեստական բանականության եւ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը։
Ըստ Արդարադատության նախարարության՝ Հայաստանում դեռեւս չկան բավարար իրավական կարգավորումներ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ, այդ պատճառով կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա զարգացնել ոլորտին առնչվող իրավական դաշտը։
Նախատեսվում է, որ կոնվենցիան կբացառի թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ:
Կոնվենցիան նաեւ նպատակ ունի կարգավորել անձնական տվյալների չարաշահումը արհեստական բանականության կողմից, ինչպես նաեւ կարգավորել, որ այն չդառնա մանիպուլյացիայի գործիք։
Կոնվենցիան արդեն ստորագրել են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, ԵՄ-ն, Իսրայելը, Վրաստանը եւ այլն։ Ըստ հիմնավորման՝ այն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ եւս հինգ պետություն ստորագրի՝ ներառյալ ԵԽ անդամ երեք պետություն պետք է վավերացի կոնվենցիան։