12:40 | 08.11.24 | Նորություններ | 1592

    Երեւանում առաջին անգամ կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում

    Նոյեմբերի 14-ին առաջին անգամ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը կազմակերպում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում, որն անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակում:

    Մասնագիտական ֆորումը կհյուրընկալի միկրոէլեկտրոնիկայի ընկերությունների բարձրակարգ մասնագետների եւ ղեկավարների, որոնք կխոսեն միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների եւ զարգացման միտումների մասին, ինչպիսիք են՝

    •    թվային միկրոսխեմաների նախագծում եւ փորձարկում,
    •    անալոգային եւ խառը ազդանշանային միկրոսխեմաների նախագծում եւ փորձարկում,
    •    կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիաներ,
    •    միկրոսխեմաների էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան եւ ալգորիթմները։

    Ֆորումի շրջանակում կազմակերպվելու են նաեւ B2B հանդիպումներ։

    Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը կանցկացվի IEEE-ի Փորձարկման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

    Մասնակցությունն անվճար է, բայց հաստատված տոմսերով, որոնք հնարավոր է ձեռք բերել այստեղ։ Միջոցառման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։