13:40 | 25.09.24 | Նորություններ | 11010
Team Telecom Armenia-ն հայտարարել է ընկերության պատմության մեջ ցանցային ենթակառուցվածքների եւ ծրագրային ապահովման ամենամեծ արդիականացման ծրագրի մեկնարկի մասին:
Վերազինման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին։ Այս ժամանակահատվածում անհասանելի կլինեն վճարումները, այդ թվում՝ ընկերության գրասենյակներում, My Team հավելվածի, բանկային եւ երրորդ կողմի ծառայությունների միջոցով։ Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաեւ My Team հավելվածի աշխատանքում։
Վերազինման արդյունքում կթարմացվեն ցանցային ու սերվերային սարքավորումները եւ ծրագրային ապահովումը, որը կառավարում է ընկերությունում առկա բոլոր այլ համակարգերն ու հաճախորդների սպասարկման ընթացքը։
Արդիականացման այս ծրագիրն իրականացվում է ծառայությունների ու սպասարկման որակը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
Հնարավոր անհարմարությունների համար ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը եւ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։