11:23 | 29.08.24 | Նորություններ | 1548

Պավել Դուրովն ազատ է արձակվել 5 միլիոն եվրոյի դիմաց

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն արձակվել դատական հսկողության ներքո, նա պետք է գրավ վճարի 5 միլիոն եվրոյի չափով եւ շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն, մինչ հետաքննությունը շարունակվում է։

Գործով, որում ներգրավված է Դուրովը, եղել է 12 մեղադրանք։ Եզրափակիչ փաստաթղթում ներկայացվել է վեցը, ներառյալ՝ մերժումը լիազորված մարմիններին տվյալներ տրամադրելուց։

Բացի այդ, ցանկում նշվում է անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերների տարածման մեղսակցությունը, ինչպես նաեւ կազմակերպված խմբի կազմում թմրանյութերի վաճառքը եւ խարդախությունը:

Այլ խախտումներ. «գաղտնիությունն ապահովելու համար առանց հայտարարագրի գաղտնագրման ծառայությունների մատուցում» եւ «կրիպտոգրաֆիկ գործիքների մատակարարում եւ ներմուծում, որոնք նույնականացում չեն ապահովում»՝ նաեւ «առանց հայտարարագրի»:

Ֆրանսիայի դատախազությունը պարզաբանել է, որ նախաքննությունը սկսվել է 2024 թվականի փետրվարին։ Գերատեսչություններն օրինական հարցումներ են ուղարկել մեսենջերին, սակայն բախվել են «գրեթե իսպառ պատասխանի բացակայությանը»:

Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայում պաշտոնական հետաքննության ենթարկվելը չի նշանակում մեղավոր ճանաչվել։ Որոշ դեպքերում դա նշանակում է, որ կան բավարար ապացույցներ հետաքննությունը շարունակելու համար։ Վերջինս կարող է տեւել տարիներ։