12:14 | 27.08.24 | Նորություններ | 1602

Հայտնի է Apple-ի շնորհանդեսի օրը

Apple-ի տարվա գլխավոր շնորհանդեսը, որը կոչվում է It's Glowtime, տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին, Apple Park-ի Սթիվ Ջոբսի թատրոնում։

Ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի iPhone 16-ի շարքը։ Bloomberg-ի հեղինակ Մարկ Գուրմանը հայտնել է, որ նոր մոդելը կարող է ստանալ ավելի մեծ էկրան Pro տարբերակում եւ հատուկ կոճակ լուսանկարելու համար։ Apple-ը հավանաբար կներկայացնի նաեւ Apple Intelligence արհեստական բանականության գործիքները:

Ակնկալվում է՝ ընկերությունը կցուցադրի նաեւ Apple Watch Series 10-ը, այն կարող է ավելի բարակ դառնալ, բայց էկրանի ավելի մեծ անկյունագծով եւ թարմացված AirPods ականջակալներով։