17:19 | 14.08.24 | Նորություններ | 1507

BlueQubit-ը $2,2 մլն դրամաշնորհ է ստացել BIRD հիմնադրամից

Հայկական հիմնադիրներ ունեցող BlueQubit-ին 2,2 մլն դոլարի դրամաշնորհ է շնորհվել Երկազգային արդյունաբերական հետազոտություն եւ զարգացում (BIRD) հիմնադրամի կողմից՝ մշակելու եւ օպտիմալացնելու քվանտային մեքենայական ուսուցման ալգորիթմները եւ քվանտային պրոցեսորների կազմաձեւման մեթոդները:

Ծրագրի շրջանակում այն կհամագործակցի իսրայելական Quantum Art ընկերության հետ: Նրանց համատեղ ջանքերը նպատակ ունեն ստեղծել նորարարական ալգորիթմներ եւ օպտիմիզացնել քվանտային պրոցեսորները՝ պոտենցիալ արագացնելով առաջընթացը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների, դեղագործության, պատկերների վերլուծության եւ անվտանգության:

BlueQubit-ի գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը նշել է, որ համապատասխանեցնելով BlueQubit-ի քվանտային ալգորիթմները Quantum Art-ի մասշտաբային սարքաշարի հետ` հնարավոր կլինի լուծել ոլորտում որոշ հիմնական մարտահրավերներ եւ քվանտային տեխնոլոգիան դարձնել օգտակար ու հասանելի:

BlueQubit-ի ստեղծման, գործառույթների, ներդրումների ու ծրագրերի մասին ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Տեփանյանի հետ iTel.am-ի հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ։