12:32 | 14.08.24 | Նորություններ | 1385

Կայացել է Fastex-ի 15-րդ տեղեկատվական հանդիպումը

Օգոստոսի 10-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 15-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի թեման էր «Բահամուտ» բլոկչեյն: Ինչպե՞ս դրամայնացնել քո գաղափարները»։

Հանդիպման ընթացքում Fastex-ի բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը եւ համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը պատմել են Բահամուտ բլոկչեյնում բիզնես սկսելու, բիզնես գաղափարները դրամայնացնելու, ռազմավարություն մշակելու եւ բլոկչեյն տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու հնարավորությունների մասին։ Խոսնակները կիսվել են իրենց փորձով եւ ներկայացրել ոլորտում առկա միտումներն ու դրամայնացման հիմնական քայլերը։

«Այս հանդիպումները ոլորտում եզակիներից են, դրանք ունեն շատ մեծ նշանակություն եւ՛ մեզ համար, եւ՛ հանրության համար, քանի որ Fastex էկոհամակարգն ստանձնել է նաեւ մարդկանց կրթելու մեծ պատասխանատվությունը», - ասել է Սաթենիկ Ավետիսյանը: Բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանն էլ նկատել է, որ մարդկանց հետաքրքրվածությունը մեծանում է ոլորտի նկատմամբ։

Հանդիպումը շարունակվել է ոլորտի մարտահրավերների քննարկմամբ, ներկաները մասնագետներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակվում է։ Առաջիկա հանդիպումների մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական կայքէջերին։