09:57 | 07.06.24 | Նորություններ | 9833

59 աշակերտ հաջողությամբ ավարտել է Yandex ծրագրավորման դպրոցի դասընթացները

Այս տարի Հայաստանում Yandex ծրագրավորման դպրոցի դասընթացները հաջողությամբ ավարտել է 59 աշակերտ:

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում 2017 թվականից՝ ՁԻՀ-ի եւ Yandex Go-ի հետ սերտ համագործակցությամբ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում դպրոցի գործունեության ընթացքում ուսանել է ավելի քան 400 աշակերտ։


«Յոթ տարում մեր ծրագիրը եւ գործընկերները ցույց են տվել, որ կարող են դպրոցականներին ապահովել որակյալ կրթությամբ, օգնել նրանց իրացնելու իրենց կարողություններն ու տաղանդը, ինչպես նաեւ հիմք ստեղծել ՏՏ ոլորտ նրանց մուտքի եւ զարգացման համար՝ որպես հեռանկարային եւ որակավորված մասնագետներ: Մենք ուրախ ենք լինել ՁԻՀ-ի գործընկերն այս յոթ տարիների ընթացքում։

Այս հարթակի աշակերտները լավ առաջադիմություն եւ սովորելու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ այսպես, յոթ տարվա աշխատանքի ընթացքում ուսանողների՝ ուսումը դադարեցնելու ընդհանուր տոկոսը երբեք չի գերազանցել 30%-ը, ինչը վկայում է դպրոցականների բարձր մոտիվացիայի եւ ուսուցիչների որակավորման մասին: Եվ այսօր մենք հավաքվել ենք՝ շնորհավորելու այն երեխաներին, որոնք հաջողությամբ ավարտեցին ծրագիրը»,- ասել է Հայաստանում Yandex Go-ի տնօրեն Բագրատ Եղիազարյանը։

Ծրագրավորման դպրոցը Yandex-ի անվճար կրթական նախագիծն է ավագ դպրոցի աշակերտների համար, որոնք հետաքրքրված են ծրագրավորմամբ եւ ճշգրիտ գիտություններով: Հայաստանում նախագիծն իրականացվում է Yandex Go-ի աջակցությամբ։


Շրջանավարտները մասնակցում են միջազգային մեծ հեքըթոնների եւ օլիմպիադաների, որոնք անցկացնում են այնպիսի ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը եւ Huawei-ը, հաջողությամբ մասնակցում են WorldSkills Juniors-ին, ընդունվում են մասնագիտացված համալսարաններ, այդ թվում՝ արտասահմանյան: