16:15 | 06.06.24 | Նորություններ | 1267

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 10-րդ Fastex Meetup-ը, որի ընթացքում Cerebrum Intellectus-ի շրջանավարտներն ամփոփել են դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքները, ծանոթացել NFT-ի, Web3–ի, ինչպես նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։

Cerebrum Intellectus-ի շրջանավարտները ստացել են Dream Factory-ի Dream փաթեթի եռամսյա բաժանորդագրություն։ Մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում։



Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է։ 10-17 տարեկան պատանիների համար կազմակերպված այս դասընթացները վարում են փորձառու արվեստագետներ եւ բիզնես ոլորտում գործունեություն ծավալողներ։

Cerebrum Intellectus-ում խմբերի բաշխումը կատարվում է ըստ տարիքի: Երկու ամիս տեւող դասընթացի շրջանակում երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու թվային արվեստի եւ բիզնես ոլորտի նրբություններին, ձեռք բերելու բազում հմտություններ եւ կյանքի կոչելու սեփական գաղափարները։

Fastex-ի տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է։ Հաջորդ հանդիպման մանրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին։