13:12 | 30.05.24 | Նորություններ | 1166

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher եւ First Run խաղերը

ftNFT ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը:

Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը մանրամասն ներկայացրել է արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher եւ First Run խաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը եւ ստանալ միավորներ։



Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել են NFT-ներ եւ դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազած մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin: