18:05 | 29.05.24 | Նորություններ | 1616

    Տավուշում եւ Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է

    Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու եւ Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների աշխատանքը լիարժեք վերականգնվել է։

    Ընկերության շարժական կապի կայանները հոսանքազրկվել էին մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի ունեցած հեղեղումներից, ինչը կապի խափանումներ էր առաջացրել։

    Ընկերության տեխնիկական թիմն շուրջօրյա աշխատել է ցանցը վերականգնելու համար եւ հիմա էլ աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում կայուն կապ ապահովելու համար։