12:23 | 06.05.24 | Նորություններ | 1173
Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել արդեն 6-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի մասնակիցներն այս անգամ դեռահասներ էին։
Ինտերակտիվ եւ հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին։
Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը եւ վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձել են Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաեւ արհեստական բանականությամբ աշխատող օգնական գործարկելու հնարավորությանը։
Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը եւ Լիանա Թադեւոսյանը խոսել են Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձել վաճառք իրականացնելու առանձնահատկություններին եւ «Արվեստը եւ NFT-ն որպես վաճառքի հնարավորություն» թեմային։
Հանդիպման երկրորդ մասում պատանիները կիսվել են իրենց պատկերացումներով եւ ստացել գիտելիքներ՝ ապագա «բիզնես նախագծերը» կյանքի կոչելու եւ դրանք արհեստական բանականության շնորհիվ տեղայնացնելու վերաբերյալ։
Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է, հաջորդները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին։