13:56 | 04.04.24 | Նորություններ | 17458

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Doing Digital միջազգային ֆորումին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է  Doing Digital միջազգային ամենամյա ֆորումին (DDF), որն այս տարի անցկացվել է «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է պանելային քննարկումներից մեկին, որի թեման է թվային փոխակերպումն ու թվային լուծումների կիրառումը բիզնեսի, կրթության ու կառավարման ոլորտներում։

«Այսօր թվային փոխակերպումը պարզապես անհրաժեշտ է բոլոր ոլորտներում, այն կարող է ցանկացած գործընթաց ավելի արդյունավետ, արագ եւ որակյալ դարձնել։ Բայց կարեւոր է, որ կազմակերպությունում բոլորը հասկանան այդ փոխակերպման կարեւորությունն ու հնարավորությունները, հակառակ դեպքում թվային գործիքների ամբողջ կարողությունները չեն օգտագործվի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Doing Digital Forum-ն այս տարի հյուրընկալել է համաշխարհային թոփ խոսնակներին եւ առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի եւ բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

«Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվել են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական եւ տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն էր միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն», - ասել է Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։

DDF24-ը հյուրընկալել է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրել են ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft եւ Hoory ընկերությունները։ Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։