11:18 | 04.04.24 | Նորություններ | 1482
Facebook-ը ներկայացնում է նոր, լիաէկրան տեսանյութերի նվագարկիչ։
Այն առաջարկում է ավելի հետեւողական ու համապատասխան առաջարկների համակարգ բոլոր տեսակի երկարության տեսանյութերի համար, ներառյալ կարճ ձեւաչափով ռիլեր եւ նույնիսկ ուղիղ եթերներ:
Թարմացված նվագարկիչը կցուցադրի տեսանյութերն ուղղահայաց, ինչպես նաեւ թույլ կտա Facebook-ին առաջարկել հաջորդ դիտման ամենահամապատասխան տեսանյութը։
Facebook-ն ասում է, որ իր արդիականացված նվագարկիչը նաեւ կառաջարկի կառավարման նոր հրահանգներ, ինչպիսիք են հորիզոնական տեսանյութերի համար ամբողջական էկրանի ռեժիմը, ավելի երկար տեսանյութերում շրջանցելու հնարավորությունը: Բացի այդ, օգտատերերը կկարողանան հպումով դադար տալ, հետ կամ առաջ անցնել 10 վայրկյան:
Սա հնարավորություն է տալիս Facebook-ին ավելի լավ մրցակցել այլ հանրաճանաչ վիդեո հարթակների դեմ, որոնք հիմնվում են ալգորիթմական առաջարկությունների վրա, ինչպիսիք են YouTube-ը եւ TikTok-ը, քանի որ այն ընդլայնում է հնարավոր առաջարկների շրջանակը՝ ներառելով ավելի շատ տեսանյութերի ձեւաչափեր:
Նորույթը սկզբում հասանելի կլինի ԱՄՆ-ի ու Կանադայի օգտատերերին, այնուհետեւ աստիճանաբար այլ երկրներում կգործի։