14:36 | 07.02.24 | Նորություններ | 17982

Վիրտուալ ԱՀԿ Վիվա-ՄՏՍ-ից. ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ի՝ Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանը (ԱՀԿ) պահանջված գործիք է դարձել բիզնես-հաճախորդների համար:

Այն թույլ է տալիս առեւտրի, սպասարկման եւ մարքեթինգային ոլորտներում լավագույն կերպով կառավարել հաճախորդների հետ կապված բոլոր գործողություններն ու հարաբերությունները: Մրցակցային պայմաններում առաջատար դիրքեր զբաղեցնելու տեսանկյունից դա կարեւոր աջակցություն է բիզնես-հաճախորդներին:

Վիրտուալ ԱՀԿ-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, համակարգված եւ արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում՝ խնայելով ժամանակն ու ռեսուրսները: Այդ ամենն իրականացվում է ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին եւ ապահովում.

•    սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
•    ձայնային ողջույն եւ խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
•    զանգերի բաշխում եւ բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
•    վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի եւ բջջային հավելվածի միջոցով:

«Գիտությունն ու տեխնոլոգիաները կատարելագործվում են խելահեղ տեմպերով: Ստեղծվում է ճկուն մոտեցում դրսեւորելու, պահանջված ու խելացի առաջարկ ներկայացնելու անհրաժեշտություն, եւ դա մեզ հաջողվում է: Մենք մեր կորպորատիվ հաճախորդներին առաջարկել ենք բիզնես-կառավարման կարեւորագույն գործիք եւ արդեն իսկ ստանում ենք դրական արձագանք: Վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանն (ԱՀԿ) աշխատանքի արդյունավետությանն ու հաճախորդամետությանը նպաստող ծառայություններից մեկն է: Այստեղ ներդրված տեխնոլոգիայի՝ FMC-ի (Fixed Mobile Convergence` ֆիքսված բջջային համակցման) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ կայանին: Դա շատ կարեւոր է հատկապես վաճառքի եւ առաջխաղացման մենեջերների համար՝ բիզնես գործընթացներն արդյունավետ եւ հարմարավետ դարձնելու առումով: Մեզ հաճելի է արձանագրել, որ դրանից օգտվող կորպորատիվ հաճախորդներն արդեն իսկ զգում են ծառայության արդյունավետությունը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի բիզնես-հաճախորդները, վաճառքի եւ առաջխաղացման մենեջերները կարեւոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը:

«Տարբեր մարզերում ունենք երեք մասնաճյուղ: Ունենք նաեւ վիրտուալ համարներ եւ կարճ համար: Եթե բոլոր օպերատորները զանգի պահին զբաղված են՝ համակարգող հեռախոսը թույլ է տալիս մնալ սպասման զանգի մեջ: Եթե հաճախորդը չի սպասում՝ մեզ մոտ արձանագրվում է բաց թողնված զանգ, եւ մենք կարողանում ենք հետադարձ կապ ապահովել ու սպասարկել հաճախորդին: Այս ամենը մեզ թույլ է տալիս լինել հաճախորդամետ», - ասել է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:

Վիրտուալ հեռախոսային ավտոմատ կայանն ինտեգրված է Հայաստանի եւ աշխարհի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին` CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դա տվյալների հետ աշխատող գործիքների համալիր է, որը թույլ է տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել եւ մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը: