11:48 | 07.02.24 | Նորություններ | 1392
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարը կարեւորել է ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ, նշել, որ յուրաքանչյուրի ղեկավարած կառույցի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը շատ կարեւոր է՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։
Նախարարը նաեւ ընդգծել է, որ կան հնարավորություններ, համապատասխան միջավայր, որոնք պետք է ճիշտ կիրառել՝ զարգացնելով ոլորտի ենթակառուցվածքները։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավորություններ, Հայաստանի ռազմարդյունաբերության բնագավառի զարգացմանն ուղղված առաջարկներ, որոնց հիման վրա կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կառավարության որոշումների ձեւաչափեր։