10:59 | 31.01.24 | Նորություններ | 1814

    Թումո կենտրոն կբացվի Եղեգնաձորում

    Թումոն կենտրոն կբացի Եղեգնաձորում, ինչպես նաեւ նոր տուփեր կտեղադրվեն Ջերմուկում, Արենիում եւ Շատինում:

    Ծրագրերի իրականացմանը կաջակցեն Վայոց ձորի մարզի իշխանությունները։ Վայքում գործող արկղի հետ միասին նոր կենտրոնը եւ արկղերը նորարարական կրթական հնարավորություններ կապահովեն մոտ 2800 երիտասարդի համար։

    Ներկայում Թումոյի կրթական ցանցն ընդգրկում է ամբողջ Շիրակի եւ Տավուշի մարզերը։