14:32 | 30.01.24 | Նորություններ | 1776
Apple-ի iOS 18-ի առաջիկա ծրագրային ապահովման թարմացումը կարող է «ամենամեծը» լինել ընկերության պատմության մեջ, ըստ Bloomberg-ի Մարկ Գուրմանի:
Գուրմանն ավելի վաղ հայտնել էր, որ Apple-ը նախատեսում է թողարկել Siri-ի նոր տարբերակ, որը կօգտագործի նոր AI համակարգ: Ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի նաեւ նոր գործառույթներ, որոնք կբարելավեն Siri-ն եւ Messages հավելվածը, որը կարող է ավտոմատ կերպով նախադասությունները լրացնելու գործառույթ ստանալ: Բացի այդ, սպասվում է, որ Apple Music-ը կստանա ավտոմատ ստեղծվող երգացանկեր, ինչը Spotify-ը ներկայացրել էր անցյալ տարի:
Նշվում է, որ Apple-ը դիտարկում է գեներատիվ AI-ի ինտեգրումը զարգացման այնպիսի գործիքների մեջ, ինչպիսին է Xcode-ը, որպեսզի ծրագրավորողներին թույլ տա նոր հավելվածներն ավելի արագ գրել: Բացի այդ, Apple-ի արտադրողականության հավելվածներ Pages-ը եւ Keynotes-ը նույնպես պետք է գեներացնող AI թարմացումներ ստանան:
iOS 18-ը կարող է նաեւ բերել հաղորդագրությունների փոխանակման ժամանակակից Rich Communication Services-ի (RCS) աջակցություն, քանի որ Apple-ը դեռեւս նոյեմբերին բացահայտել էր, որ ծրագրում է ավելացնել RCS ստանդարտի աջակցություն iOS-ում։
Ակնկալվում է, որ iOS 18-ը կներկայացվի հունիսին Apple-ի ամենամյա WWDC միջոցառմանը: