16:56 | 30.01.24 | Նորություններ | 1671
Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Եղիազար Վարդանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Հուշագրի ստորագրումն ամրապնդվել է hամալսարանում Ռոստելեկոմի «Ամպային տեսահսկման ծառայության» գործարկմամբ։ Այն տալիս է լայն ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում՝ տեսագրությունների անվտանգ պահպանում ամպային տիրույթում, ինչը բացառում է տեսագրությունների՝ տարբեր արտաքին ազդեցությունների ենթարկվելու հավանականությունը։
Ռոստելեկոմ Հայաստանը ծառայության շրջանակում առաջարկում է հաճախորդի կարիքներից բխող անհատականացված տեսավերլուծություն՝ սեռային, տարիքային, մարմնի ջերմաստիճանի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների նույնականացման եւ այլ չափանիշներով, ինչը հնարավորություն է տալիս տեսահսկման տարածքում գործողությունների տվյալներն օգտագործել բիզնեսի առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով։
Ընկերության կողմից տեսախցիկների տեղադրումն ու կարգավորումը, 24/7 սպասարկումը, ժամանակակից եւ հարմար հավելվածի առկայությունը, մինչեւ 14 օր արխիվի պահպանումը ծառայությունը դարձնում են բացառիկ հայաստանյան շուկայում։
«Համալսարանում ներդնում ենք շուկայում եզակի «Ամպային տեսահսկման ծառայություն»-ը, որը եւս մեկ հեղափոխական քայլ է Ռոստելեկոմի կողմից՝ Հայաստանում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։ Ռոստելեկոմը կառուցում է ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում, որտեղ առանցքային տեղ կզբաղեցնեն ամպային ծառայությունները․ սա կդառնա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված մեր հաջորդ քայլը։ Վստահ ենք, որ hամալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի նաեւ այդ համատեքստում», - ասել է Հայկ Ֆարամազյանը:
«Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր ուսանողների եւ աշխատակիցների համար անվտանգ միջավայրի ձեւավորումը, եւ այս համատեքստւմ Ռոստելեկոմ Հայաստանի հետ իրականացված ծրագիրն ունի շատ կարեւոր նշանակություն: Մեր համալսարանի առաջնահերթություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսման որակի բարելավումը, եւ մենք գնում ենք թվայնացման ճանապարհով: Արդեն թվայնացրել ենք մեր ուսումնական պրոցեսի մի մասը եւ այժմ անցնում ենք ամբողջական թվայնացման։ Վստահ եմ, որ ապագայում Ռոստելեկոմ Հայաստանի հետ կունենանք նորանոր նախագծեր», - նշել է Եղիազար Վարդանյանը:
«Ամպային տեսահսկման» ծառայությունը Ռոստելեկոմի կողմից մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին ամսին ։