12:03 | 29.01.24 | Նորություններ | 2041

70 ՏՏ ընկերություն ներառվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում

2023թ-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 70 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի զուտ եկամուտ, որը 23 մլրդ դրամով կամ 44%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Modex-ի փոխանցմամբ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2023թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 3.9%-ը։

70 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9.5 մլրդ դրամի շահութահարկ, որի 18%-ը կամ 1.7 մլրդ դրամը բաժին է ընկել Veeam Armenia ընկերությանը։

2023 թվականին ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից հինգի դեպքում վճարած հարկերը նվազել են (Picsart, Energize Global Services, VMware, Quantori եւ DataArt), ընդ որում՝ Picsart-ի եւ Energize Global Services-ի դեպքում նվազումը հիմնականում պայմանավորված է եղել շահութահարկի եւ եկամտային հարկի, իսկ Quantori-ի դեպքում՝ եկամտային հարկի մասով վճարումների նվազմամբ։

photo © Modex