14:41 | 26.01.24 | Նորություններ | 7472

BANA Angels-ն ընդունում է փիչինգ սեսիայի հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է փիչինգ սեսիայի հայտադիմումներ։

Փիչինգ միջոցառման ընթացքում ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նորարարական նախագծերը BANA Angels-ի հրեշտակ ներդրողներին։

Փիչինգ միջոցառմանը կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք ունեն MVP (minimum viable product) եւ նախնական չափելի արդյունք (initial traction)։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։