12:00 | 26.01.24 | Նորություններ | 1878

GIST Innovates ծրագիրն ընդունում է հայտեր հայկական ստարտափներից

Հայկական ստարտափները կարող են դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության GIST Innovates աքսելերացիոն ծրագրին, որը կոչված է հզորացնելու ստարտափ հիմնադիրներին Հայաստանում եւ Հարավային Կովկասի այլ երկրներում:

GIST Innovates-ն ութշաբաթյա նախաաքսելերացիոն ծրագիր է, որը մոդելավորվել է Lean Startup մեթոդաբանության հիման վրա:

Մասնակից թիմերը կսովորեն, թե ինչպես կիրառել Lean Startup ձեռներեցության մեթոդոլոգիան եւ ինչպես ուսումնասիրել, բացահայտել շուկան ու հաճախորդներին։ Նրանք պատկերացում կկազմեն, թե ինչպես ձեւավորել ու դիրքավորել իրենց պրոդուկտը առավելագույն ազդեցության համար:

Ծրագիրը նորարարներին կտրամադրի ուսուցում, մենտորություն եւ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու եւ գաղափարները շուկա հանելու համար: Ինչպես նաեւ, ծրագիրը հնարավորություն կտա թիմերին կապ հաստատել տեղացի եւ ԱՄՆ մենտորների հետ, շփվել տարածաշրջանի նորարարների հետ:  

Դասընթացի ավարտին՝ դեմո օրվա ընթացքում, թիմերը իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներին եւ էկոհամակարգի գործընկերներին:

Դիմել հնարավոր է մինչեւ փետրվարի 16-ը՝ այստեղ։ Ծրագիրն անցկացվելու է Թբիլիսիում։

Տարածաշրջանային գործընկերը Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնն է։