11:48 | 25.01.24 | Նորություններ | 2083

    STAN հրեշտակների ցանցն ընդունում է հայտեր

    Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է 15-րդ փիչինգ միջոցառման հայտերի ընդունման մասին։

    Դիմել հնարավոր է 3 անվանակարգում․

    •    Ավանդական հրեշտակ ներդրում. նախասաղմնային փուլի ստարտափներ՝ MVP-ով եւ սկզբնական չափելի արդյունքով:
    •    Կանանց ձեռներեցություն. կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի փուլում:
    •    Moonshot Track. բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր՝ գլոբալ մարտահրավերների համար խորը տեխնոլոգիական լուծումներով:

    Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 11-ը: Դիմել՝ այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա մարտի 1-ին։